ըսջււե

Էրդողանը մեկնում է Սոչի. օրակարգում «հացահատիկի միջանցքն» է

Թուրքիայի նախագահ Ռ․ Թ․ Էրդողանն այսօր կմեկնի Սոչի՝ հանդիպելու Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Էրդողանն ու Պուտինը կքննարկեն «հացահատիկային միջանցքի» մասին համաձայնագիրը։ Այս մասին, «Դետք»-ի հաղորդմամբ, հայտնում է «TRT Haber»-ը։

Սպասվում է, որ Թուրքիայի և Ռուսաստանի նախագահները Սոչիում կայանալիք հանդիպմանը մանրամասն կքննարկեն ինչպես երկկողմ, այնպես էլ տարածաշրջանային հարցեր, բայց օրակարգի ամենակարևոր հարցը «հացահատիկի միջանցքն» է լինելու։

Ենթադրվում է, որ բանակցությունների ընթացքում երկու առաջնորդներն այդ հարցը կքննարկեն «ռազմավարական» տեսանկյունից։ Աղբյուրի համաձայն՝ հանդիպմանը, որին անհամբերությամբ սպասում է ողջ աշխարհը, քննարկվելու է նաև Թուրքիայի տարածքով դեպի Եվրոպա ռուսական գազ փոխադրելու նախագիծը:

Էրդողանն ու Պուտինը կքննարկեն տարածաշրջանային իրադարձությունները, այդ թվում՝ Ուկրաինայի պատերազմը:

Ակնկալվում է, որ օրակարգում կբարձրացվի նաև Ռուսաստանի և Ուկրաինայի միջև գերիների փոխանակման հարցը։

Հիշեցնենք, որ ավելի վաղ հանդիպել էին Թուրքիայի և Ռուսաստանի ԱԳ նախարարները։

 

 

 

Добавить комментарий