Опубликовано H.Andreasyan -
Ադրբեջանը դեռևս չի արձագանքել խաղաղության պայմանագրի վերաբերյալ Հայաստանի նոր առաջարկին․ փոխվարչապետ

Ադրբեջանը դեռևս չի արձագանքել խաղաղության պայմանագրի վերաբերյալ Հայաստանի նոր առաջարկին․ փոխվարչապետ

Ադրբեջանական կողմը դեռևս չի արձագանքել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի վերաբերյալ հայկական կողմի նոր առաջարկին։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասել է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։

«Իմ ունեցած տեղեկություններով՝ դեռևս արձագանք չկա վերջին առաջարկի վերաբերյալ»,- ասել է փոխվարչապետը՝ պատասխանելով լրագրողի հարցին, թե արդյոք Ադրբեջանն արձագանքել է խաղաղության պայմանագրի վերաբերյալ Հայաստանի՝ վերջերս փոխանցած առաջարկներին։

Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանն օգոստոսի 25-ի Կառավարության նիստին հայտնել էր, որ հայկական կողմն ադրբեջանական կողմին է փոխանցել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի վերաբերյալ  իր նոր առաջարկները։

Добавить комментарий