կոստանյան

Հայաստանը պատրաստ է շարունակել համագործակցությունը ՆԱՏՕ-ի հետ. Վահան Կոստանյան

Հայաստանը պատրաստակամ է շարունակել համագործակցությունը ՆԱՏՕ-ի հետ, լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Վահան Կոստանյանը։

«Հայաստանը տարբեր ձևաչափերով համագործակցում է ՆԱՏՕ-ի հետ։ Ունենք պատրաստակամություն՝ շարունակել այս գործընթացը»,- նշել է նա։

Դիտարկմանը, թե Գյունտեր Ֆելինգերի կոչը Հայաստանին՝ միանալ ՆԱՏՕ-ին, եղավ այն բանից հետո, երբ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ կարող է մի օր արթնանանք ու տեսնենք, որ Ռուսաստանը տարածաշրջանում չէ, Կոստանյանն ասաց՝ չի կարող ասել՝ արդյո՞ք դրանք փոխկապակցված են, թե՞ ոչ։

«Հայաստանն ադեկվատ արձագանք է սպասել Ռուսաստանից ու ՀԱՊԿ-ից, երբ Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ հարձակում եղավ»,- ասել է Վահան Կոստանյանը՝ ավելացնելով, որ ռուս գործընկերների հետ «շատ բաց» քննարկումներ են ունենում ու արտահայտում այն դժգոհությունները, որոնք կան։

 

Добавить комментарий