Опубликовано detq-editor -
Տեղի կունենա ադրբեջանա-հունգարական ռազմավարական երկխոսության երկրորդ հանդիպումը

Տեղի կունենա ադրբեջանա-հունգարական ռազմավարական երկխոսության երկրորդ հանդիպումը

Այսօր Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը պաշտոնական այցով մեկնել է Հունգարիա։
Ըստ ադրբեջանական կողմի՝ Բուդապեշտում նախատեսված են բարձր մակարդակի հանդիպումներ, այդ թվում՝ Հունգարիայի արտգործնախարար Պետեր Սիյարտոյի հետ։
Բայրամովի գլխավորությամբ տեղի կունենա ադրբեջանա-հունգարական ռազմավարական երկխոսության երկրորդ հանդիպումը, ադրբեջանցի պաշտոնյան նաև ելույթ կունենա տարբեր երկրներում Հունգարիան ներկայացնող դեսպանների համաժողովում։
Ամիսներ առաջ Հունգարիան և Ռումինիան, ինչպես նաև Ադրբեջանն ու Վրաստանը կանաչ էներգիայի զարգացման և մատակարարման ոլորտում ռազմավարական գործընկերության մասին համաձայնագիր են ստորագրել, որի շրջանակում Ադրբեջանը նախատեսում է ծովային հողմակայաններից էլեկտրաէներգիա արտահանել Եվրոպա Վրաստանի միջով, ապա՝ Ռումինիա և Հունգարիա։
Համաձայնագիրը նախատեսում է Սև ծովի հատակին մալուխի տեղադրում, որը Վրաստանի և Ռումինիայի միջով կմիացնի Ադրբեջանը Հունգարիայի հետ։

Добавить комментарий