
Բավական մեծ է հավանականությունը, որ առաջիկա օրերին Ադրբեջանը և Թուրքիան լայնածավալ պատերազմ կսկսեն Հայաստանի Հանրապետության դեմ․ Վարուժան Գեղամյան
Բավական մեծ է հավանականությունը, որ առաջիկա օրերին Ադրբեջանը և Թուրքիան լայնածավալ պատերազմ կսկսեն Հայաստանի Հանրապետության դեմ։
Ի՞նչ է պետք իմանալ՝ երեք կետով։
- Այս պահին թուրք-ադրբեջանական նախապատրաստվող լայնամասշտաբ հարձակման մասին են վկայում ռազմական տեխնիկայի և զորքի ահռելի կուտակումները Վայոց ձորի, Գեղարքունիքի և Սյունիքի մարզի սահմանների երկայնքով, գրեթե ամենօրյա դարձած կրակոցները, Ադրբեջանի և Թուրքիայի ռազմաքաղաքական ղեկավարության ագրեսիվ հռետորաբանությունը և քարոզչական նախապատրաստությունը, Ադրբեջանում պահեստազորի հավաքը և այլն։
- Եթե հարձակումը լինի, ապա այս անգամ այն լինելու է նաև Նախիջևանի կողմից՝ թիրախավորելով Երասխից մինչև Սյունիքի հարավային ծայրամաս ընկած հատվածը։ Ակնհայտ է, որ այդ ուղղությամբ թշնամին մեծ նախապատրաստություն է տեսնում։ Հնարավոր է, որ այս հարցում Թուրքիան ներգրավված լինի ոչ միայն համակարգողի դերում, այլև ուղիղ (քողարկված) մասնակցի կրակին։
- Հարձակման դեպքում թուրք-ադրբեջանական զորքերի առջև խնդիր է դրված լինելու ոչ միայն Հայաստանում լիարժեք պանիկա ստեղծել և դրդել անվերապահ հանձնվելուն՝ բոլոր պայմաններով (ինչին պատրաստ սպասում է ՀՀ դե-ֆակտո թուրքամետ իշխանությունը՝ անհրաժեշտ նոր զիջումներն անելու համար), այլև փորձ է լինելու կտրել Հայաստանի Հանրապետության հյուսիսը հարավից։ Խոսքը Ջերմուկ-Վայք գծով այս պահին ՀՀ ամենաբարակ հատվածի մասին է, որի լայնությունը չի գերազանցում 30 կմ-ն (տե՛ս կից քարտեզը)։ Այդպիսի հեռավորությունը կտրելու համար Թուրքիայի և Ադրբեջանի զորքերին անհրաժեշտ է մի քանի ժամ։
Добавить комментарий