Опубликовано A.Gevorgyan -
drfg

Ալիևն ընդունել է ՌԴ ԱԳՆ հատուկ ներկայացուցչին

Սեպտեմբերի 5-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ընդունել է Ադրբեջան-Հայաստան հարաբերությունների կարգավորման հարցերով ՌԴ արտաքին գործերի նախարարության հատուկ ներկայացուցիչ Իգոր Խովաևին։ 

Այս մասին, «Դետքի հաղորդմամբ», հայտնում է ադրբեջանական «Report» կայքը։

Հանդիպմանը քննարկվել են տարածաշրջանում տիրող իրավիճակը, Ակնա-Ստեփանակերտ և Բերձոր-Ստեփանակերտ ճանապարհների բացումը։ 

Իգոր Խովաևն ասել է, որ Ռուսաստանը կշարունակի ջանքերն Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման ու տարածաշրջանում կայուն խաղաղության ապահովման ուղղությամբ։

Добавить комментарий