Ադրբեջանական ականազերծման մեքենան հանձնվել է ANAMA-ին
Ադրբեջանական արտադրության ականազերծման մեքենան հանձնվել է ANAMA-ին՝ Ադրբեջանի ականազերծման գործակալությանը։
Ինչպես հայտնում է ադրբեջանական «Minval» լրատվականը, ձեռնարկատերերը «Ղարաբաղի վերածնունդ» կոչվող հիմնադրամին են նվիրաբերել «Իմպրոտեքս» ընկերությունների խմբի արտադրած «Revival P» ականազերծման մեքենան:
Սեպտեմբերի 4-ին տեղի է ունեցել շնորհանդեսը՝ նվիրված հիմնադրամի կողմից այդ մեքենայի փոխանցմանն Ադրբեջանի ականազերծման գործակալությանը (ANAMA):
Արարողությանը ներկա են եղել հիմնադրամի խորհրդի նախագահ Ռահման Հաջիևը, Ականազերծման գործակալության խորհրդի նախագահ Վուգար Սուլեյմանովը, «Իմպրոտեքս» ընկերությունների խմբի ղեկավարությունը։
Добавить комментарий