Հայաստանում իրականացվում է մարտիկների օնլայն հավաքագրում՝ ռուս-ուկրաինական պատերազմի համար
Ռուս-ուկրաինական պատերազմն ընթանում է բազմաթիվ հարթություններում։ Դրանցից մեկը շատ յուրահատուկ է, քանի որ ներգրավում է այլ երկրների քաղաքացիներին, որոնք հակամարտող կողմերի համար հանդիսանում են հնարավոր մոբիլիզացիոն ռեսուրս։ Այս մասին Media.am-ում հրապարակված իր վերլուծության մեջ նշում է մեդիա հետազոտող Սամվել Մարտիրոսյանը:
Գաղտնիք չէ, որ պատերազմող երկրու կողմն էլ մոբիլիզացիայի հետ խնդիրներ ունեն, ինչը դրդում է և՛ Ռուսաստանին, և՛ Ուկրաինային այլ երկրներից ռազմիկներ որոնել։
Նման հավաքագրման կարևորագույն գործիքը, պարզ պատճառներով, ինտերնետն է։ Հատկապես սոցիալական ցանցերը և սթրիմինգային հարթակները, որտեղ հնարավոր է մեծ ծավալներով գովազդներ տեղադրել։
Հայաստանը նույնպես թիրախավորվում է ռեկրուտինգային գործողությունների միջոցով։ Պատերազմող երկու կողմն էլ աշխատում է այս ուղղությամբ։ Տվյալ պահին ակտիվությունը գալիս է Ռուսաստանից։
Առաջինն այս հարցում ակտիվ ներգրավվման գործողություններ սկսեց Ուկրաինան, որը ստեղծեց Միջազգային լեգեոն և դեսպանատների մասնակցությամբ՝ հավաքագրման ենթակառուցվածքներ։
Գովազդները սկսվեցին արդեն 2022-ի մարտին, պատերազմի սկզբից օրեր անց։
Սա գովազդի օրինակ է, որը թիրախավորում էր կոնկրետ Գերմանիայի բնակիչներին։
Իսկ այս գովազդը արդեն նաև թիրախավորում էր Ֆեյսբուքում Հայաստանում ապրողներին և տեսանյութի միջոցով առաջարկում էր հստակ քայլեր Ուկրաինական միջազգային լեգեոն հավաքագրվելու համար.
Տվյալ պահին Ուկրաինայի կողմից Հայաստանի լսարանի վրա ակտիվություն չի նկատվում։ Հակառակը, Ռուսաստանի կողմից սկսվել են ակտիվորեն տեղադրվել գովազդներ՝ առաջարկելով դառնալ պայմանագրային զինծառայող ռուսական բանակում։
Ռուսական կողմը չունի հնարավորություն տեղադրելու գովազդ ամերիկյան սոցիալական ցանցերում, դրանք ակնհայտ անմիջապես կարգելափակվեն։ Այդ իսկ պատճառով որպես հիմնական հարթակ օգտագործվում են մի շարք ռուսաստանյան կայքեր, որոնց մեծ մասը պատկանում են VK ընկերությանը։ Դա հենց VK սոցցանցն է, Օդնոկլսնիկին է, Mail.ru պլատֆորմը և այլն։
Բացի դրանից, զինվորական հավաքագրման համար օգտագործվում են պիրատական կայքերը, որտեղ ցուցադրվում են ֆիլմեր և սերիալներ, և որտեղ հնարավորություն կա առանց սահմանափակումների տեղադրել գովազդ։
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուրում
Добавить комментарий