hfud

Տարածաշրջանում նկատվում է ակտիվություն

Հայաստանի հետ սահմանային շրջաններում սկսել են նկատվել ադրբեջանական բանակին պատկանող մեծ թվով զրահատեխնիկա և տանկեր։ Հայաստանի հետ սահմանի վրայով թռչում են նաև Ադրբեջանի ռազմաօդային ուժերին պատկանող մեծ թվով ուղղաթիռներ։ Տարածաշրջանում նկատվում է ակտիվություն: 

Ադրբեջանական բանակի ուղղաթիռները թռիչքներ են կատարել Հայաստանի հետ սահմանի վրայով:

Այս մասին, «Դետքի» հաղորդմամբ, հայտնում է «TR Haber» թուրքական կայքը: 

Ադրբեջանցի պատգամավոր Էլման Նեսիրովն օգոստոսին «Sitat.info»-ին տված իր հայտարարության մեջ նշել էր, որ սեպտեմբերին լայնածավալ սադրանք է սպասվում, և իբրև թե Հայաստանը զինտեխնիկա է կուտակում: 

«Բացառություն չէ, որ այս տարվա սեպտեմբերին նման միջադեպի ու սադրանքի են դիմում... Ադրբեջանին կարելի է ստիպել գնալ նման քայլի, և այդ սցենարով բոլոր իրադարձությունների զարգացման պատասխանատվությունն ընկնում է Հայաստանի քաղաքական և ռազմական ղեկավարության վրա»,- նշել է նա՝ հող նախապատրաստելով հերթական սադրանքի և պատասխանատվությունը հայկական կողմի վրա բարդելու համար: 

#Դետքի_հետագծով

Ադրբեջանը պատրաստվում է դիմել ռազմական գործողության, որի մասին բացահայտ խոսվում է ադրբեջանական մամուլում: Թուրքական մամուլը ևս, անդրադառնալով տարածաշրջանում նկատվող ակտիվությանը, ակնհայտորեն նշել է, որ Ադրբեջանը սպառնում է Հայաստանին: Սա հերթական ապացույցն էր, որ Ադրբեջանը խաղաղության անվան ներքո հող էր նախապատրաստում ռազմական գործողությունների դիմելու համար: 

Արցախի ՊԲ-ն ևս հաստատել է ադրբեջանական զինուժի կենտրոնացումը սահմանին:

Добавить комментарий