Հիքմեթ Հաջիևը հանդիպել է Իսրայելի անվտանգության խորհրդի ղեկավարի հետ
Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը հանդիպել է Իսրայելի անվտանգության խորհրդի ղեկավար Ցախի Հանեգբիի հետ։
Այս մասին, «Դետքի» հաղորդմամբ, հայտնում է ադրբեջանական APA գործակալությունը՝ հղում անելով X սոցիալական ցանցում Իսրայելում Ադրբեջանի դեսպանատան գրառմանը։
Հանդիպմանը քննարկվել են երկկողմ և տարածաշրջանային հարցեր։
Նշենք, որ Իսրայելը և Ադրբեջանը ռազմավարական գործընկերներ են, և վերջին օրերին Բաքուն կրկին ակտիվացրել է թռիչքները դեպի իսրայելական «Օվդա» օդանավակայան:
«Օվդան», ըստ իսրայելական աղբյուրների, այդ երկրի միակ օդանավակայանն է, որը թույլտվություն ունի պայթուցիկ ռազմամթերքի արտահանման ու ներկրման համար։
Добавить комментарий