Ջեյհուն Բայրամովը, խեղաթյուրելով իրականությունը, Օլիվեր Վարհելիին ներկայացրել է սահմանին տիրող իրավիճակը
2023 թվականի սեպտեմբերի 5-ին Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը Հունգարիա կատարած այցի շրջանակում Բուդապեշտում հանդիպել է Եվրոպական հանձնաժողովի հարևանության և ընդլայնման հարցերով հանձնակատար Օլիվեր Վարհելիին:
Հանդիպմանը քննարկվել են Ադրբեջանի և ԵՄ-ի հարաբերությունները, այդ թվում՝ տարածաշրջանում առկա իրավիճակը:
Ջեյհուն Բայրամովը, ընդգծելով Ադրբեջանի և ԵՄ-ի միջև բազմակողմ համագործակցության օրակարգի առկայությունը, այս համատեքստում նշել է, որ հարաբերությունները մի շարք ոլորտներում, այդ թվում՝ քաղաքական, տնտեսական, առևտրային, տրանսպորտային, էներգետիկ անվտանգության և այլն, շարունակում են զարգանալ։
Ադրբեջանցի պաշտոնյան ներկայացրել է նաև հետկոնֆլիկտային փուլում տարածաշրջանում տիրող իրավիճակի, Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման, խաղաղության պայմանագրի ստորագրման, հայ բնակչության վերաինտեգրման ուղղությամբ Ադրբեջանի ձեռնարկած քայլերի մասին։
Բայրամովը, խեղաթյուրելով իրականությունը, ապատեղեկություն է ներկայացրել, իբրև թե սահմանին իրավիճակը լարում է հայկական կողմը։
Добавить комментарий