Ալիևը դեպի Լաչին տանող նոր ճանապարհ կառուցելու հրաման է տվել
Ադրբեջանական լրատվամիջոցները հայտնում են, որ Իլհամ Ալիևը կարգադրություն է ստորագրել Որոտան (Կուբաթլու) տանող ավտոմոբիլային ճանապարհի նախագծման և կառուցման մասին: Դեռևս 2021-ին հայտնի էր դարձել, որ Ադրբեջանը ճանապարհ է կառուցում դեպի Բերձոր։ Խուդաֆերին-Որոտան-Բերձոր մայրուղին կանցնի Կովսականի, Որոտանի և Քաշաթաղի շրջանների տարածքով: Այն կընդգրկի 30 բնակավայր: Ավելին՝ նույն տարում Ալիևը հայտարարել էր, որ Քարվաճառի և Քաշաթաղի շրջաններում ռազմական ճանապարհների շինարարություն է իրականացվում, ճանապարհների ընդհանուր երկարությունը՝ մինչև 700 կմ:
«Ռազմավարական տեսանկյունից և մեր սահմանների ամրապնդման տեսանկյունից այդ ճանապարհները շատ կարևոր են»,- նշել էր Բաքվի բռնապետը:
Добавить комментарий