hsysusj

«Զանգեզուրի միջանցքը» կարող է բացվել առանց Հայաստանի մասնակցության. Բայրամով

Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը հարցազրույց է տվել «Azərtac» գործակալությանը և «Magyar Demokrata» հունգարական պարբերականին:

Այս մասին, «Դետքի» հաղորդմամբ, հայտնում է ադրբեջանական «Azərtac» լրատվական գործակալությունը: 

«Ցավոք, եռակողմ հայտարարության ստորագրումից գրեթե երեք տարի անց ապօրինի զորամիավորումներն այդպես էլ դուրս չբերվեցին։ Դրանք գտնվում են հայկական կողմի հովանու ներքո և ֆինանսավորվում են պետական բյուջեից։ Մենք վստահ ենք, որ խաղաղության օրակարգը պետք է շարունակվի, և մենք վճռական ենք ավարտին հասցնելու այդ գործընթացը։ Համաձայնագրի վերջնական տեքստի նախապատրաստումը նույնպես պետք է ավարտվի, և այն պետք է հիմնված լինի միջազգային իրավունքի նորմերի վրա»,- նշել է Բայրամովը։

Նա ասել է, որ նման մոտեցումը Երևանին կզրկի տնտեսությունը կարգի բերելու ևս մեկ հնարավորությունից, որովհետև ճանապարհը կարող է պարզապես շրջանցել Հայաստանը։ Ադրբեջանը՝ որպես «Բ» ծրագիր ունեցող երկիր, կշարունակի աշխատել այս ուղղությամբ։ Նրա համար նախագիծը («Զանգեզուրի միջանցքի» բացումը - խմբ.) կարող է իրականացվել առանց Հայաստանի մասնակցության, սակայն այս դեպքում դրանից կտուժի Երևանը։

Ադրբեջանը սեպտեմբերի 1-ին ինտենսիվ կրակ է բացել Սոթքի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, այդ թվում՝ ականանետներից: Հայկական կողմն ունեցել է 3 զոհ, 2 վիրավոր: Իսկ Ադրբեջանի ԱԳ նախարարը շարունակում է պնդել «խաղաղության» օրակարգի մասին, մեղադրել հայկական կողմին և սպառնալիքներ հնչեցնել, որ այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» բացումը կարող է իրականացվել առանց Հայաստանի մասնակցության: 

Հիշեցնենք, որ Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումներն են գտնվում Հայաստանի սուվերեն տարածքում և պարբերաբար դիմում սադրանքների: 

Добавить комментарий