Опубликовано M. Gasparyan -
Զելենսկի-Բլինքեն հանդիպումը Ուկրաինայում

ԱՄՆ-ն Ուկրաինա կուղարկի սպառված ուրանով վիճահարույց զինամթերք

Պենտագոնը չորեքշաբթի հայտարարել է Ուկրաինային մինչև 175 միլիոն դոլար արժողությամբ անվտանգության աջակցության նոր փաթեթի մասին, ներառյալ «Abrams» տանկերի սպառված ուրանով զինամթերքը: Առաջին անգամն է, որ ԱՄՆ-ն վիճահարույց  զինամթերք է ուղարկում Կիև:

«Reuters»-ն անցյալ շաբաթ առաջինն էր հայտնել, որ ռմբակոծությունների համար անհրաժեշտ զինամթերքը, որոնք կարող են օգնել ոչնչացնել ռուսական տանկերը, կկազմի Ուկրաինային տրամադրվող ռազմական օգնության նոր փաթեթի մի մասը:

Ըստ Պենտագոնի՝ ռազմական օգնությունը կներառի նաև հակազրահային համակարգեր, մարտավարական օդային նավիգացիոն համակարգեր և լրացուցիչ զինամթերք բարձր շարժունակության հրետանային հրթիռային համակարգերի համար:

Հայտարարությունը համընկնում է ամերիկացի բարձրաստիճան դիվանագետ Էնթոնի Բլինքենի՝ Կիև կատարած այցի հետ. աջակցությունը ցուցաբերվում է, քանի որ ուկրաինական հակագրոհը ռուսական օկուպացիոն զորքերի դեմ արդեն չորրորդ ամիսն է՝ անցնում է միայն չնչին ձեռքբերումներով:

Թեև Բրիտանիան այս տարվա սկզբին Ուկրաինա է ուղարկել սպառված ուրանով զինամթերք, սա կլինի ԱՄՆ-ի կողմից նման զինամթերքի առաջին առաքումը, և հավանաբար դժգոհություններ կառաջացնի: Վաշինգտոնում Ռուսաստանի դեսպանատունը դատապարտել է որոշումը որպես «անմարդկայնության ցուցիչ»՝ հավելելով, որ «Միացյալ Նահանգները խաբում է իրեն՝ հրաժարվելով ուկրաինական ռազմական այսպես կոչված հակահարձակման ձախողումն ընդունելուց»։

 

Добавить комментарий