Էրդողանը բարձր է գնահատել Պուտինի հետ հանդիպումը
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը բարձր է գնահատել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ Սոչիում կայացած հանդիպումը։
«Մենք Սոչիում համապարփակ և շատ արդյունավետ հանդիպում ունեցանք Պուտինի հետ։ Կարծում եմ, որ այս հանդիպումը բարձր գնահատվեց աշխարհի կողմից, որի ընթացքում քննարկվեցին հացահատիկային միջանցքին և հումանիտար բազմաթիվ թեմաների առնչվող հարցեր»,- ասել է Թուրքիայի նախագահը։
Հիշեցնենք, որ Էրդողանը սեպտեմբերի 4-ին ժամանել էր Սոչի, որտեղ Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներն ընդլայնված ձևաչափով՝ երկու երկրների պատվիրակությունների ներկայությամբ, հանդիպում են ունեցել, ինչից հետո ավելի նեղ կազմով հանդիպումը շարունակվել է աշխատանքային ճաշի ձևաչափով։
Добавить комментарий