Հայ-ամերիկյան համատեղ զորավարժությունների անցկացումը չի նպաստում տարածաշրջանում իրավիճակի կայունացմանը․ Պեսկով

Հայ-ամերիկյան համատեղ զորավարժությունների անցկացումը չի նպաստում տարածաշրջանում իրավիճակի կայունացմանը․ Պեսկով

Հայաստանի և ԱՄՆ-ի համատեղ զորավարժությունների անցկացումը չի նպաստում տարածաշրջանում իրավիճակի կայունացմանը։ Այս մասին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Այս իրավիճակում, անշուշտ, նման զորավարժությունների անցկացումը չի նպաստում իրավիճակի կայունացմանը, ինչպես նաև տարածաշրջանում փոխվստահության մթնոլորտի ամրապնդմանը»,- ասել է նա՝ մեկնաբանելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը տարածաշրջանում իրավիճակի վատթարացման մասին։

Կրեմլի խոսնակը հավելել է, որ Ռուսաստանը մանրակրկիտ աշխատանք է տանում Հայաստանի և Ադրբեջանի հետ՝ նրանց միջև իրավիճակը կարգավորելու համար։

«Ռուսաստանը շարունակում է կատարել անվտանգության երաշխավորի իր գործառույթները»,- նշել է Պեսկովը։

Добавить комментарий