Բաքվում կկայանա Ադրբեջան-Իրան համատեղ ռազմական հանձնաժողովի նիստը
Այսօր Բաքվում կկայանա Ադրբեջան-Իրան համատեղ ռազմական հանձնաժողովի նիստը:
Այս մասին, «Դետքի» հաղորդմամբ, հայտնում է ադրբեջանական APA գործակալությունը՝ հղում անելով «Tasnim» կայքին։
Հաղորդվել է, որ Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պատվիրակությունը կայցելի Ադրբեջան՝ մասնակցելու հանդիպմանը, որտեղ կքննարկվեն երկու երկրի միջև ռազմական և պաշտպանական համագործակցության ամրապնդման հարցերը։
Պատվիրակության կազմում է նաև Իրանի պաշտպանության փոխնախարար, բրիգադի գեներալ Մեհդի Ֆարհին։
Добавить комментарий