Ջեյհուն Բայրամովը Ջոզեֆ Բորելի հետ քննարկել է տարածաշրջանում առկա իրավիճակը
Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը հեռախոսազրույց է ունեցել ԵՄ հանձնաժողովի փոխնախագահ Ջոզեֆ Բորելի հետ։
Այս մասին, «Դետքի» հաղորդմամբ, հայտնում է ադրբեջանական «Report» կայքը՝ հղում անելով Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությանը։
Հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել են Ադրբեջանի և Եվրամիության միջև համագործակցության հեռանկարները, տարածաշրջանում տիրող իրավիճակը և Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների «կարգավորման» գործընթացը։
Տևական ժամանակ է, ինչ Ադրբեջանը հստակ տեղեկատվական քարոզչություն է իրականացնում՝ ակնարկելու, որ Ադրբեջանը զինվում է, պատրաստվում է սադրանքների, բայց զուգահեռ Բայրամովն ընդգծել է, որ Հայաստանի կողմից Ադրբեջանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության դեմ շարունակվող ռազմական ու քաղաքական «սադրանքները» և հայտարարությունները չեն ծառայում տարածաշրջանում «խաղաղությանն» ու կայունությանը։
#Դետքի_հետագծով
Նշենք, որ Ադրբեջանի բարձրաձայնած խաղաղությունն իրականության հետ որևէ առնչություն չունի: Խաղաղության անվան ներքո Ադրբեջանը մշտապես զինվել է և պատրաստվել նոր ռազմական գործողությունների դիմելուն:
Добавить комментарий