Опубликовано A.Gevorgyan -
hdyduj

Ադրբեջանի պաշտպանության նախարարն ընդունել է Իրանի ԶՈՒ պատվիրակությանը

Ինչպես տեղեկացրել էինք, սեպտեմբերի 9-ին տեղի է ունենալու Ադրբեջան-Իրան համատեղ ռազմական հանձնաժողովի նիստը:

Քննարկել են Ադրբեջանի և Իրանի միջև ռազմական համագործակցության զարգացման հեռանկարները, տարածաշրջանային անվտանգության խնդիրները: 

Այս մասին, «Դետքի» հաղորդմամբ, հայտնում է ադրբեջանական «Report» կայքը:

«Վերջին շրջանում ավելացել է հայկական ապօրինի զինված խմբավորումների կողմից սադրանքների թիվն Ադրբեջանի տարածքում, որտեղ ժամանակավորապես տեղակայված են հայկական զինված ուժերի ստորաբաժանումները և ռուսական խաղաղապահ զորախումբը, և այդ սադրանքները վճռականորեն կանխվել են ադրբեջանական բանակի ստորաբաժանումների կողմից»,- այս մասին ասել է Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը՝ ընդունելով Իրանի ԶՈՒ ԳՇ պատվիրակությանը՝ Մոհամմադ Ահադիի գլխավորությամբ։

Ադրբեջանական կողմից հայտնում են, թե Ահադին անհանգստություն է հայտնել Հայաստանի գործողությունների առնչությամբ, որոնք կարող են տարածաշրջանի կայունության ու անվտանգության համար սպառնալիք ստեղծել։

#Դետքի_հետագծով

Ադրբեջանը ջանք չի խնայում ողջ պատասխանատվությունը հայկական կողմի վրա բարդելու համար: Այսկերպ Ադրբեջանը փորձում է, խեղաթյուրելով իրականությունը, ներկայացնել` իբրև թե Հայաստանն է սադրում և պատրաստվում ռազմական գործողությունների դիմել: 

 

Добавить комментарий