Опубликовано A.Gevorgyan -
hdd

Ակնայի (խմբ.) ճանապարհով ռուսական հումանիտար օգնություն ուղարկելն առանձին պայմանավորվածություն է. Հաջիև

«Ռուսաստանի նախաձեռնությամբ Ռուսաստանի Կարմիր խաչի կոմիտեի կողմից սննդամթերքի բեռների տեղաշարժը Ստեփանակերտի ուղղությամբ առանձին պայմանավորվածություն է և չպետք է շփոթել Կարմիր խաչի միջազգային կոմիտեի կողմից Ակնա-Ստեփանակերտ և Բերձոր-Ստեփանակերտ (խմբ.) ճանապարհները միաժամանակ բացելու առաջարկի հետ»,- այս մասին X (նախկին «Թվիթեր») սոցցանցում գրել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը։

Այս մասին, «Դետքի» հաղորդմամբ, հայտնում է ադրբեջանական «Report» կայքը:   

Հիշեցնենք, որ Ռուսաստանի Կարմիր խաչի բեռնատարը երեկ շարժվել է դեպի Ակնա: Ադրբեջանական Կարմիր մահիկը հայտարարել է, թե փոխադրումն իրականացվում է Կարմիր մահիկի և Ռուսաստանի Կարմիր խաչի ընկերությունների համագործակցության հուշագրով՝ Ռուսաստանի կառավարության նախաձեռնությամբ:

Добавить комментарий