Ադրբեջանը Հայաստանից հրատապ բանակցությունների առաջարկ չի ստացել. Հաջիև
Ադրբեջանը Հայաստանի կառավարությունից Իլհամ Ալիևի հետ հրատապ բանակցություններ վարելու առաջարկ չի ստացել։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը։ Հաջիևի խոսքով՝ Ադրբեջանի զինված ուժերը պլանային զորավարժություններ են անցկացնում՝ նախապատրաստվելու աշուն-ձմեռ սեզոնին, և դա կանոնավոր պլանավորման գործընթացի մի մասն է, իսկ Հայաստանը սահմանին զորքեր է կուտակում և սպառազինության նոր համակարգեր է գնում։ Նախագահի օգնականը նշել է, որ Արցախում գտնվող հայկական ԶՈՒ-ն բերվել է բարձր պատրաստականության։
«Մեր ռազմավարությունն է ճնշել ցանկացած զինված գործողություն կամ անօրինական ռազմական գործողություն և սադրանք Ադրբեջանի դեմ»,- ասել է Հաջիևը։
Добавить комментарий