Թուրքիայի ԱԳ նախարարը սպառնացել է պատերազմով, եթե Իրանը միջամտի Ադրբեջանի գործերին․ թուրքական աղբյուրներ
Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը Թեհրանին «լուրջ նախազգուշացում» է արել, որ եթե Իրանը միջամտի Ադրբեջանի գործերին, ապա թուրքական բանակն արագ կարձագանքի դրան։ Այս մասին գրում են տեղական լրատվամիջոցները՝ հղում անելով ուժային կառույցներում թուրքական մի շարք աղբյուրների։
Հայտարարությունն արվել է Իրանի կողմից Ադրբեջանի սահմանին զինված ուժերի կենտրոնացման ֆոնին, գրում են թուրքական աղբյուրները։
Добавить комментарий