Опубликовано G.Avetisyan -
654

Մուրճի ու սալի արանքում. մանևրի դաշտը շարունակում է սեղմվել

Քաղաքական վեևրլուծաբան Վարդան Բալյանը գրում է. «Մուրճի ու սալի արանքում

«…Հումանիտար բեռները գտնվում են Լաչինի միջանցքի և Աղդամի ճանապարհի մոտ, նորից կոչ ենք անում անհապաղ և միժամանակ բացել երկու միջանցքները...Մենք նաև կոչ ենք անում առաջնորդներին չձեռնարկել որևէ գործողություն, որ մեծացնում է լարվածությունը և խոչընդոտում է նշված նպատակին: Ուժի կիրառումը վեճերի լուծման համար անթույլատրելի է»: Սա ԱՄՆ պետքարտուղար Բլինքենի հայտարարությունն է: 

Այն, որ իրավիճակը շատ լարված է, կարծում եմ, ակնհայտ է բոլորին, բայց այն նաև աննախադեպ է, եթե նկատի ունենանք, որ բանակցությունների մոդերատորի կամ միջնորդի գործառույթը փոխանցվում է Թուրքիային: Այս համատեքստում առանձնահատուկ ուշադրություն է գրավում  այն, որ Քաթարում ընթացող իրանա-ամերիկյան բանակցությունների արդյունքում ձեռք բերված համաձայնությամբ  այս շաբաթ քաթարյան բանկեր են փոխանցվելու 6 միլիարդ դոլլար Հարավային Կորեայում իրանական սառեցված հաշիվներից: Իրանն այդ ֆինանսներին հասանելություն է ստանում Դոհայի միջոցով, որը պետք է վերահսկի դրանց ծախսը ամերիկյան պատժամիջոցների սահմանափակումների շրջանում: Թերևս կարիք չկա պարզաբանելու, որ Քաթարը Թուրքիայի մերձավոր դաշնակիցն է, ինչպես և ԱՄՆ-ի:

Այս և բազմաթիվ այլ հանգամանքներ վկայում են, որ մեր մանևրի դաշտը շարունակում է սեղմվել ու շատ շուտով մենք վերջնականապես կհայտնվենք Արևմուտք-Ռուսաստան հակամարտության առանցքում, որտեղ կողմերից մեկը մեզ համար մուրճ է լինելու, մյուսը՝ սալ»:

 

Добавить комментарий