Ռուսական հումանիտար օգնությունն Ասկերանով Արցախ չի մտել. բեռնատարը կայանված է Ադրբեջանի Բարդա քաղաքում
Ռուսական հումանիտար օգնություն Ասկերանով Արցախ չի մտել. արդեն երկրորդ օրն է Ադրբեջանի Բարդա քաղաքում կայանված մնացել է դեղին բեռնատարը՝ ռուսական Կարմիր խաչի նշանով։ Այս մասին հայտնում է «Ազատությունը»:
Մթերքով լի այդ բեռնատարի մոտից ադրբեջանական լրատվամիջոցներն են պարբերաբար ուղիղ եթեր ապահովում՝ վերջին ժամերին միայն հարցեր են՝ ինչո՞ւ ղարաբաղցի հայերը չեն ցանկանում Ռուսաստանից ուղարկված սննդամթերքը. Ղարաբաղի հայերը կընդունե՞ն պարենային օգնությունը։
«Ոչ մի ռուսական մեքենա, Ադրբեջանից հումանիտար օգնություն կամ որևիցե բեռ չի տեղափոխելու Արցախի Հանրապետություն, եթե արցախցին ունի կարիք, ունենք միայն մեկ ճանապարհ, դա Լաչինի միջանցքի ապաշրջափակումն է», - նշեց արցախցիներից մեկը:
Ասկերանի ճանապարհը արցախցիները շարունակում են փակ պահել, վստահեցնում են՝ Ադրբեջանից Արցախի մուտքը փակ է ոչ միայն Բաքվի ուղարկած 40 տոննա ալյուրի, այլև ռուսական մթերքի համար։
Добавить комментарий