լւդ

Ադրբեջանի ՊՆ-ն հատում է տրամաբանության սահմանները. շան միջոցով «ահաբեկչության» հրապարակումը հորինվածք և կեղծիք է. ՊԲ

Ադրբեջանի ՊՆ շարունակում է իրականացնել հերթական սադրանքի տեղեկատվական նախապատրաստությունը՝ արդեն հատելով տրամաբանության սահմանները։

Այս մասին հայտնում է ԼՂ ՊՆ մամուլի ծսռայությունը:

«Ադրբեջանի ՊՆ հրապարակած հերթական ստահոդ հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՊԲ ստորաբաժանումները սեպտեմբերի 11-ին ժամը 08։30-ի սահմաններում, շան վզին ամրացրել են ինքնաշեն պայթուցիկ սարք և ստիպել են շանն անցնել ադրբեջանական կողմ և իրականացնել «ահաբեկչական» գործողություն, ամբողջությամբ հորինված է և կեղծիք»,- ասված է ԼՂ ՊՆ հաղորդագրության մեջ:

 

Добавить комментарий