Опубликовано G.Avetisyan -
կհբ

Կարմիր խաչի միջազգային կոմիտեն տեսակցել է Ադրբեջանում պահվող բոլոր հայերին

Կարմիր խաչի միջազգային կոմիտեն տեսակցել է Ադրբեջանում պահվող բոլոր հայերին: Նրանց թվում են եղել Հակարիի ապօրինի անցակետից առևանգված Վագիֆ Խաչատրյանը, օգոստոսին գերեվարված պահեստազորային Գագիկ Ոսկանյանը: Այս մասին տեղեկանում ենք Առաջին լրատվականից

Կարմիր խաչի ներկայացուցիչները ուշադրության կենտրոնում են պահել նաև անձանց պահման պայմաններին, նրանց առողջական վիճակին վերաբերող հարցերը, որոնց մասին, սակայն, կոմիտեի հայաստանյան գրասենյակը մանրամասներ հաղորդել չի կարող:

«Շատ մանրամասներ մեր ընթացակարգերից, բնականաբար, չեմ կարող հայտնել, որովհետև հիմնական մեր աշխատանքը կոնֆիդենցիալ ա: Միակ բանը, որ կարող եմ հաստատել, դա օգոստոսի վերջի, սեպտեմբերի սկզբի տեսակցության փաստն է, որ բոլոր անձանց, որ պահվում են՝ հայերից, մենք տեսակցել ենք հերթական անգամ: ... Տեսակցությունների շրջանակներում, որոնք առանձնազրույցների տեսքով են ընթացել, տվել ենք հնարավորություն յուրաքանչյուրին կապ հաստատել ընտանիքի անդամների հետ»,- ասել է Ամատունին:

 

Добавить комментарий