Опубликовано A.Gevorgyan -
hdyd

Զաքիր Հասանովն ընդունել է ռուս խաղաղապահների նոր հրամանատարին

Ռուսաստանի ցամաքային զորքերի հրամանատար Օլեգ Սալյուկովը սեպտեմբերի 12-ին Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովին է ներկայացրել ռուսական խաղաղապահ զորախմբի նոր հրամանատար Կիրիլ Կուլակովին։

Այս մասին, «Դետքի» հաղորդմամբ, հայտնում է ադրբեջանական APA գործակալությունը՝ հղում անելով Ադրբեջանի ՊՆ-ին: 

Հասանովը նշել է, որ Ադրբեջանի և Ռուսաստանի միջև համագործակցությունը հիմնված է բարեկամական հարաբերությունների ու փոխվստահության վրա։

Խեղաթյուրելով իրականությունը՝ նա ասել է, որ վերջին շրջանում Հայաստանի կողմից իրականացվող սադրանքների թիվն աճել է։

Օ. Սալյուկովը հավելել է, որ երկու երկրները ռազմավարական գործընկերներ են։

Добавить комментарий