Մեկ տարի առաջ Հայաստանը ենթարկվեց հարձակման, ԱԺ-ում հարգեցին զոհերի հիշատակը
Մեկ տարի առաջ Հայաստանի Հանրապետությունը ենթարկվեց հարձակման, որի հետևանքով մենք ունեցանք 200-ից ավելի զոհ: Ասյօր Ազգային ժողովի նիստի մեկնարկից առաջ հայտարարեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ առաջարկելով 1 րոպե լռությամբ հարգել զոհերի հիշատակը:
Հիշեցնենք, որ 2022 թվականի սեպտեմբերի 13-14-ին Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերը նախաձեռնեցին և իրականացրին ռազմական ագրեսիա Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության և ինքնիշխանության դեմ: ՀՀ քննչական կոմիտեի վերջին տվյալների համաձայն, Ադրբեջանի կողմից իրականացրած ագրեսիայի հետևանքով հայկական կողմից զոհվել է 224 անձ, այդ թվում՝ 3 քաղաքացիական անձ, անհայտ է 3 զինծառայողի գտնվելու վայրը։
Добавить комментарий