Опубликовано G.Avetisyan -
դվս

Ադրբեջանը չի արձագանքել խաղաղության պայմանագրի վերաբերյալ Հայաստանի նոր առաջարկներին. ԱԺ պատգամավոր

Ադրբեջանական կողմը դեռևս չի արձագանքել խաղաղության պայմանագրի վերաբերյալ հայկական կողմի առաջարկներին: Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը: Հիշեցնենք, որ օգոստոսի 24-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ ադրբեջանական կողմին են փոխանցել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի նոր առաջարկները: 

«Իմ տեղեկություններով` մինչ այս պահն Ադրբեջանը դեռևս չի արձագանքել»,- ասաց Խանդանյանը:

 
Հարցին` առաջիկայում միջնորդ կողմերից առաջարկ կա՞ Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների հանդիպման, նա պատասխանեց, որ այս պահին որևէ հստակ պայմանավորվածություն չկա:

Պատգամավորն անդրադարձավ նաև հայ-ադրբեջանական սահմանին Ադրբեջանի կողմից զորքի և տեխնիկայի կուտակումներին: «Այդ կուտակումները վկայում են Բաքվի ագրեսիվ քաղաքականության շարունակության, ստանձնած պարտավորությունները չկատարելու և հարցերն ուժի միջոցով լուծելու հերթական փորձի մասին։ Այս խնդրին պետք է լուրջ վերաբերել։ Գիտեք, որ միջազգային բազմաթիվ շփումներ են տեղի ունեցել` ավելացնելու ճնշումն Ադրբեջանի վրա, որպեսզի այդ երկիրը չփորձի ուժի կիրառմամբ որևէ հարց լուծել»,- ասաց Խանդանյանը։


 

 

Добавить комментарий