Опубликовано G.Avetisyan -
ֆբդ

Ադրբեջանական ԶՈւ-ն կրակում է Ճանկաթաղի և Նոր Շենի ուղղությամբ. Արցախի ՊՆ

Ադրբեջանական զինուժը սեպտեմբերի 13- ին ժամը 11:50-ի սահմաններում Ճանկաթաղի ուղղությամբ խախտել է հրադադարը՝ կիրառելով հրաձգային զենք։ Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունից տեղեկանում ենք, որ հրադադարի խախտման հետևանքով հայկական կողմում տուժածներ չկան։

ԱՀ ՊՆ-ը հայտնում է նաև, որ ադրբեջանական զինուժը սեպտեմբերի 13- ին ժամը 12։15-ի սահմաններում Նոր Շենի ուղղությամբ խախտել է հրադադարը՝ կիրառելով հրաձգային զենք: Հրադադարի խախտման հետևանքով հայկական կողմում կա մեկ վիրավոր։ Նրա կյանքին վտանգ չի սպառնում։

Միջադեպի մասին հաղորդվել է ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը։

 

Добавить комментарий