վ

Իրանը կարծում է, որ մոտ ապագայում Հայաստանի և Ադրբեջանի միջև ռազմական առճակատում չի լինի

Ադրբեջանի և Հայաստանի միջև հավանական պատերազմը չի սկսվի մոտ ապագայում։
Այս մասին հայտարարել է Իրանի զինված ուժերի պաշտպանության և աջակցության նախարար Մոհամմադ Ռեզա Աշտիանին։ «Դետք»-ի հաղորդմամբ` հայտնում է «Tasnim»-ը։

«Մենք կարծում ենք, որ Կովկասում պատերազմ չի լինի, և հստակ արտահայտել ենք Իրանի դիրքորոշումն այս հարցում։ Մենք չենք ընդունում միջպետական սահմանների փոփոխությունները, կարծում ենք, որ մոտ ապագայում տարածաշրջանում ոչ մի լուրջ բան տեղի չի ունենա»,- ասել է Աշտիանին։

Добавить комментарий