Բաքուն կոչ է արել Փարիզին չխառնվել իրենց գործերի մեջ
Պաշտոնական Բաքուն անընդունելի է համարել սեպտեմբերի 12-ի մամուլի ասուլիսի ժամանակ Ֆրանսիայի ԱԳՆ մամուլի քարտուղար Անն Կլեր Լեժանդրի արտահայտած կարծիքները, որոնք, ըստ նրանց, չեն ծառայում տարածաշրջանում խաղաղությանն ու կայունությանը։ Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղար Այխան Հաջիզադեի խոսքով՝ Ադրբեջանն իրավունք ունի զորավարժությունների, ինչպես նաև սահմանների անվտանգության ապահովման նպատակով իր ուժերն ուղարկելու իր ինքնիշխան տարածք, և այդ քայլերին միջամտությունն անընդունելի է։ Հաջիզադեն անդրադարձել է հայ-ադրբեջանական խաղաղության բանակցություններին ու պայմանագրին:
«Խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրի նախագծի առնչությամբ ադրբեջանական կողմն օպերատիվ կերպով հայկական կողմին է ներկայացրել իր մեկնաբանությունները»,- հայտարարել է մամուլի քարտուղարը:
Добавить комментарий