Опубликовано G.Avetisyan -
654

Գորիս օդակայանի գործարկման նպատակով աշխատանքային խումբ է գործուղվել Սյունիք

Գորիս օդակայանի գործարկման նպատակով որոշակի աշխատանքներ իրականացվել են։ Աշխատանքային խումբ է գործուղվել Սյունիք, նախանշվել են անելիքները, մասնավորապես պետք է կարգի բերվի թռիչքուղին և ենթակառուցվածքները։ Այս մասին Ազգային ժողով-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ տեղեկացրեց տարածքային կառավարման նախարար Գնել Սանոսյանը։ 

Նրա խոսքով` անելիքները վերաբերում են հիմնականում բուն թռիչքուղուն և կից ենթակառուցվածքներին, շենք–շինություններին, որոնք պետք է սպասարկեն քաղաքացիներին։ Նախատեսվող աշխատանքները երկու մասի են բաժանվել. նախևառաջ անհրաժեշտ է կարգի բերել թռիչքուղին, համապատասխանեցնել ընդունված չափանիշներին։

«Կապանի օդանավակայանը ռեզերվային, հարակից այլ օդանավակայան չունի, և մենք, լինում է դեպքեր, արդեն 4 նման դեպք ունենք, որ Կապանի չվերթերը կա՛մ չեղարկվում են, կա՛մ դեպք ենք ունեցել, երբ Սյունիքից Երևան է վերադարձել, որովհետև այլ տեղ չունի վայրէջքի անբարենպաստ եղանակային պայմանների դեպքում»,– նշեց Սանոսյանը։

Ըստ նրա` Գորիսի օդանավակայանը կարող է որպես ռեզերվային օդանավակայան օգտագործվել։ Նախարարը հավելեց, որ վարչապետի հանձնարարականն է եղել` փորձել ոչ միայն ունենալ ռեզերվային օդանավակայան, այլև շահագործել որպես օդանավակայան։ 

 

 

Добавить комментарий