Ադրբեջանի և Թուրքիայի հատուկջոկատայինները համատեղ վարժանքներ են անցկացնում
Ադրբեջանի և Թուրքիայի զինված ուժերը համատեղ զորավարժություններ են անցկացնում Թուրքիայում։ Այս մասին ամենշաբաթյա ճեպազրույցում հայտարարել է Թուրքիայի ազգային պաշտպանության նախարարության հասարակայնության հետ կապերի հարցերով խորհրդական Զեքի Աքթուրքը։
«Ադրբեջանի ռազմածովային ուժերի հատուկ նշանակության ծովային գումարտակների ստորջրյա հարձակման և ստորջրյա պաշտպանության ստորաբաժանումների ու Թուրքիայի ռազմածովային ուժերի հատուկ նշանակության ստորաբաժանումների համատեղ զորավարժությունները մեկնարկել են սեպտեմբերի 8-ին և կավարտվեն սեպտեմբերի 15-ին»,-հայտնել է Աքթուրքը։ Իսկ սեպտեմբերի 18-30-ը կանցկացվեն «Կովկասյան արծիվ» զորավարժություններ՝ Ադրբեջանի և Թուրքիայի հատուկ նշանակության ջոկատների մասնակցությամբ:
Добавить комментарий