Опубликовано H.Andreasyan -
Խաղաղության պայմանագրի ո՞ր կետերի հարցում համաձայնություն չկա

Խաղաղության պայմանագրի ո՞ր կետերի հարցում համաձայնություն չկա

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը սեպտեմբերի 14-ին՝ լրագրողների հետ զրույցում, նշել է խաղաղության պայմանագրի նախագծի այն կետերը, որոնց վերաբերյալ Հայաստանն ու Ադրբեջանն առայժմ որևէ համաձայնության հասնել չեն կարողանում։

«Ամենագլխավոր կետերը տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչումն է, ԼՂ ժողովրդի իրավունքների և անվտանգության իրացումը և Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության պահպանումը։ Սրա տակ կան բացվածքներ, դետալներ, որոնք այս պահին հրապարակային խոսելու կարիք չունեն»,- ասել է Հովհաննիսյանը։

Նրա խոսքով՝ խաղաղության պայմանագրում պետք է հստակ մեխանիզմներ և երաշխիքներ լինեն, որոնք կապահովեն ՀՀ տարածքային ամբողջականությունը և սուվերենությունը։ Մինչ այս պահը դեռևս չի հաջողվել մոտարկել մոտեցումներն այս առումով․ «Գիտեք, որ փոխադարձաբար պայմանավորվածություն է ձեռք բերվել Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի միջև տարածքային ամբողջականությունները փոխադարձաբար ճանաչելու մասին, բայց մինչ այս պահն այդ պայմանավորվածությունը կյանքի չի կոչվել»։

Добавить комментарий