Опубликовано A.Gevorgyan -
Dyhh

Իրանի գլխավոր դատախազն այցելել է Ադրբեջան

Իրանի գլխավոր դատախազ Հոջաթ-օլ-էսլամ  Մոհամմադ Մովահեդին ժամանել է Բաքու՝ մասնակցելու Տնտեսական համագործակցության կազմակերպության անդամ պետությունների գլխավոր դատախազների 4-րդ նիստին:

Այս մասին, «Դետքի» հաղորդմամբ, հայտնում է ադրբեջանական APA գործակալությունը։

Ադրբեջանի գլխավոր դատախազը, խոսել է Ադրբեջանի և Իրանի դատախազությունների միջև  զարգացմանն ուղղված միջոցառումների կարևորության մասին, հույս է հայտնել, որ երկկողմ Համագործակցությունը կշարունակվի ապագայում՝ կապված Թեհրանում Ադրբեջանի դեսպանատան դեմ ահաբեկչություն իրականացրած անձի նկատմամբ քրեական հետապնդման հետ։

Քննարկվել են երկրների միջև դատապարտյալների տեղափոխման և արտահանձնման, ահաբեկչության և ծայրահեղականության դեմ պայքարի ոլորտներում համագործակցության  հետ կապված հարցեր: 

Քննարկվել է նաև Իրանում դատապարտված Ադրբեջանի քաղաքացի Ֆարիդ Սաֆարլիի դեմ հարուցված քրեական գործը։

 

Добавить комментарий