ՀՀ օկուպացված տարածքներից Ադրբեջանի ԶՈՒ դուրսբերումը լուրջ քայլ կլինի վստահության ձևավորման ճանապարհին. Մարուքյան

ՀՀ օկուպացված տարածքներից Ադրբեջանի ԶՈՒ դուրսբերումը լուրջ քայլ կլինի վստահության ձևավորման ճանապարհին. Մարուքյան

Հայաստանի օկուպացված տարածքներից ադրբեջանական զորքերի դուրսբերումը կարող է լուրջ քայլ լինել կողմերի միջև վստահության ձևավորման ճանապարհին: Այս մասին X սոցցանցի իր միկրոբլոգում գրել է ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը` անդրադառնալով 1 տարի առաջ Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի նկատմամբ Ադրբեջանի իրականացրած ռազմական ագրեսիային, ինչի հետևանքով հայկական կողմն ավելի քան 200 զոհ և բազմաթիվ վիրավորներ ունեցավ:

«Մինչ օրս Հայաստանի ինքնիշխան տարածքի շուրջ 150 քկմ-ն օկուպացված է, և չնայած միջազգային հանրության պահանջներին՝ ադրբեջանական ԶՈՒ-ն դուրս չի բերվել այդ տարածքներից: Հայաստանի օկուպացված տարածքներից ադրբեջանական զորքերի դուրսբերումը կարող է լուրջ քայլ լինել կողմերի միջև վստահության ձևավորման ճանապարհին»,- գրել է Մարուքյանը։

Նա նշել է` Ադրբեջանի ԶՈՒ-ն պետք է լքի ՀՀ ինքնիշխան տարածքը, իսկ բոլոր ռազմագերիները և մյուս ձերբակալվածները պետք է ազատ արձակվեն Ադրբեջանի բանտերից:

Добавить комментарий