Опубликовано A.Gevorgyan -
Hahaha

Իրանը զգուշացրել է չկիրառել նոր պատժամիջոցներ բալիստիկ հրթիռների վերաբերյալ

«Մենք զգուշացնում ենք եվրոպական երկրներին լարվածություն հրահրող միջոցներ չընդունել, որոնք ակնհայտորեն կբարդացնեն նրանց միջև հարաբերությունների կառավարումը և բացասաբար կանդրադառնան համագործակցության գործընթացի վրա, այդ թվում՝ պատժամիջոցների վերացման շուրջ բանակցություններում»,- նշված է Իրանի ԱԳՆ տարածած հայտարարության մեջ։

Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան և Գերմանիան հայտարարել են, որ կպահպանեն Իրանի նկատմամբ բալիստիկ հրթիռների և միջուկային զենքի տարածման հետ կապված պատժամիջոցները, որոնց ժամկետը  լրանալու է հոկտեմբերի 18-ին՝ 2015 թվականի Իրանի միջուկային համաձայնագրի համաձայն, ինչը կարող է Իրանի պատասխան գործողություններ հրահրել:

Добавить комментарий