Ադրբեջանի և Իրանի ԱԳ նախարարները հեռախոսազրույց են ունեցել
Ադրբեջանի և Իրանի արտգործնախարարներ Ջեյհուն Բայրամովը և Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են երկկողմ և տարածաշրջանային օրակարգի հարցեր, ինչպես նաև հետկոնֆլիկտային շրջանում տարածաշրջանային ընթացիկ իրավիճակը:
Այս մասին, «Դետքի» հաղորդմամբ, հայտնում է ադրբեջանական «Report» կայքը:
Հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել են նաև տնտեսական, առևտրային և հումանիտար համագործակցության ադրբեջանա-իրանական պետական հանձնաժողովի համանախագահների վերջին հանդիպումներից բխող հարցերը և հետագա անելիքները։
Բայրամովն անհիմն մեղադրել է հայկական կողմին, թե իբրև տարածաշրջանում ամենամեծ սպառնալիքը 10 հազարից ավելիի հասնող հայկական զինված ուժերն են։
Добавить комментарий