Իրանը Հայաստանին պատրաստում է Ադրբեջանի դեմ պատերազմի. ադրբեջանցի քաղաքական գործիչ
Բաքվի քաղաքական գործիչները մտացածին հայտարարություններ են տարածում Հայաստանի և Իրանի հարաբերությունների մասին: Չի բացառվում, որ այսպիսի որակումներն արվում են Իրանում տեղի ունեցող պայթունների ֆոնին:
«Իրանը չկարողացավ մարսել Ադրբեջանի հաղթանակը. իրանցի մասնագետներն անգամ գալիս են Հայաստան ու սովորեցնում, թե ինչպես աշխատել իրանական անօդաչու թռչող սարքերի հետ։ Դրա նպատակն է Հայաստանին նախապատրաստել Ադրբեջանի դեմ հաջորդ պատերազմին»,- ասել է պատգամավոր Ա.Ռ. Բադամովը:
#Դետքի_հետագծով
Ադրբեջանը, իր քաղաքականությանը համահունչ, շարունակում է հող պատրաստել Իրանի հետ առկա և սպասվող խնդիրների հիմնավորման համար, ինչպես Հայաստանի պարագայում՝ հարձակում նախապատրաստելի ապատեղեկատվություն տարածելով: Չի բացառվում, որ Իրանի դեմ նոր քայլեր են ծրագրավորվում և դրանցում իր դերատակատարությունն ունի նաև նաև իրեն պետություն հռչակած մեր հարևանը:
Добавить комментарий