Опубликовано H.Minasyan -
Թեհրանը թույլ չի տա սահմանափակել կամ արգելափակել Իրանը Հայաստանի հետ կապող պատմական երթուղին. Աբդոլլահիան

Թեհրանը թույլ չի տա սահմանափակել կամ արգելափակել Իրանը Հայաստանի հետ կապող պատմական երթուղին. Աբդոլլահիան

Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը «El'Vefak» թերթին տված հարցազրույցում խոսել է Հայաստանն Իրանին կապող երթուղուց։
«Թեհրանը թույլ չի տա սահմանափակել կամ արգելափակել պատմական այն երթուղին, որը կապում է Իրանը Հայաստանի հետ»,- հայտարարել է Իրանի արտաքին գերատեսչության  ղեկավարը։

Նույն հարցազրույցի ընթացքում Աբդոլլահիանը մեկ անգամ ևս պնդել է, որ Թեհրանը Ռուսաստանին հարվածային անօդաչու թռչող սարքեր չի մատակարարում։

«Մենք բազմիցս ենք հերքել այդ պնդումը՝ այն անհիմն որակելով»,- նշել է Իրանի ԱԳ նախարարը։

Добавить комментарий