Опубликовано A.Muradyan -
ysrysu

Ստոլտենբերգն ու Էրդողանը հանդիպել են Նյու Յորքում

Ստոլտենբերգն ու Էրդողանը հանդիպել են Նյու Յորքում, որի մասին հայտնել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը X սոցիալական ցանցի իր էջում։

«Ուրախ եմ Նյու Յորքում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հանդիպման համար։ Մենք քննարկեցինք ահաբեկչության դեմ մեր պայքարի ուժեղացումը, և ես շնորհակալություն հայտնեցի նրան Սևծովյան հացահատիկի պայմանագրի վերագործարկման ուղղությամբ Թուրքիայի կատարած աշխատանքի համար։ Ինչպես և համաձայնեցվել էր Վիլնյուսում, Թուրքիայի խորհրդարանը կքննարկի Շվեդիայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին որքան հնարավոր է շուտ»,- հայտնել է Ստոլտենբերգն իր գրառման մեջ։

 

Добавить комментарий