Опубликовано H.Andreasyan -
ԵՄ դիտորդական առաքելությունը տեղափոխվել է Եղեգնաձոր

ԵՄ դիտորդական առաքելությունը տեղափոխվել է Եղեգնաձոր

Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունն այս շաբաթ տեղափոխվել է իր մշտական տեղակայման վայր՝ Եղեգնաձոր։ Այս մասին նշված է առաքելության X-ի միկրոբլոգում։

«Գործառնական պլանի համաձայն՝ Եվրամիության դիտորդական առաքելության կենտրոնակայանը գտնվում է Եղեգնաձորում՝ գործող բազաներով Ջերմուկում, Գորիսում, Կապանում, Մարտունիում, Իջևանում և Եղեգնաձորում, իսկ կապի և աջակցության գրասենյակը՝ Երևանում»։

Добавить комментарий