Опубликовано detq-editor -
Իրանի նկատմամբ իրականացված հարձակման համար ամենաշատը զվարճանում են ուկրաինացիներն ու ադրբեջանցիները․ Աբբաս Ջումա

Իրանի նկատմամբ իրականացված հարձակման համար ամենաշատը զվարճանում են ուկրաինացիներն ու ադրբեջանցիները․ Աբբաս Ջումա

Իրանի նկատմամբ իրականացված հարձակման համար ամենաշատը զվարճանում են ուկրաինացիներն ու ադրբեջանցիները․ Աբբաս Ջումա

Միջազգային լրագրող և Մերձավոր Արևելքի հարցերով փորձագետ Աբբաս Ջուման իր թվիթերյան էջում անդրադարձել է Իրանում տեղի ունեցած հրթիռային հարձակմանը։ Նրա համոզմամբ՝ Իրանի հակառակորդներն այս հարցում կկենտրոնանան ոչ այնքան ֆիզիկական, որքան բարոյահոգեբանական վնասի վրա՝ փորձելով բարոյալքել իրանցիներին, խուճապ սերմանել երկրում և սադրել դժգոհության հերթական ալիքը։


Փորձագետն ուսումնասիրել է սոցցանցերում առկա ակտիվությունը և դրա հիման վրա ընդգծել, որ Իրանում տեղի ունեցածից ամենաշատը զվարճանում և ցնծում են ոչ թե իսրայելցիները, այլ ուկրաինացիները և ինչ-որ չափով ադրբեջանցիները։ Նա շեշտել է, որ ադրբեջանցիների մեծամասնությունը չի մոռացել Թեհրանում Ադրբեջանի դեսպանատան վրա կատարված վերջին հարձակումը, որում նրանք մեղադրում են Իրանի իշխանություններին։

 

«Սպահանում տեղի ունեցած ահաբեկչության, Արևելյան Ադրբեջան նահանգի գործարանում բռնկված հրդեհի և Խոյ քաղաքում երկրաշարժի հետևանքների կադրերը հավաքվել և տարածվել են սոցիալական ցանցերում։ Ամեն ինչ խուճապ և անկարգություններ առաջացնելու համար»,- գրել է Ջուման։

 

Վերջինս միևնույն ժամանակ նկատել է, որ, ինչպես իրավացիորեն հայտարարել է իրանագետ Վարդան Ոսկանյանը, իրանցիները «հավերժական խաղաղության» պատրանքներ չունեն և իրենց թիկունքում ունենալով հազարավոր տարիների փորձ ու ավանդույթներ՝ միշտ պատրաստ են պատերազմի։

Добавить комментарий