Опубликовано detq-editor -
Իրանի դեմ հարձակման մասով կարևոր է նշել, որ օրեր առաջ Իսրայելն ու ԱՄՆ-ն ավարտեցին պատմության մեջ ամենախոշոր համատեղ զորավարժությունները․ Տաթևիկ Հայրապետյան

Պատմական գիտությունների թեկնածու, ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը հայտնում է, որ Իրանի դեմ տեղի ունեցած անօդաչուների հարձակման մասով կարևոր է նշել, որ օրեր առաջ Իսրայելն ու ԱՄՆ-ն ավարտեցին պատմության մեջ ամենախոշոր համատեղ զորավարժությունները, որտեղ նշված էր, որ դա ուղերձ է՝ ուղղված Իրանին: Այս մասին Հայրապետյանը գրել է իր տելեգրամյան ալիքում։

«6400 ԱՄՆ զինծառայող, 1500 իսրայելցի զինվոր և ավելի քան 140 ինքնաթիռ, 12 ռազմածովային նավեր և հրետանային համակարգեր երկու երկրներից մասնակցել են «Juniper Oak 2023» զորավարժություններին»,- գրել է ադրբեջանագետը:

Նա միևնույն ժամանակ նկատում է, որ իրադարձությունների հետ կապված որևէ պաշտոնական մեկնաբանություն դեռևս չկա։

Տաթևիկ Հայրապետյանը նաև ուշադրություն է հրավիրել այն բանին, որ Իրանի դեմ տեղի ունեցող ցանկացած գործողություն մեծ ուրախություն է առաջացնում Ադրբեջանի մեդիա դաշտում, ավելի ստույգ՝ տելեգրամյան ալիքներում:

Добавить комментарий