
Արցախի ՊԲ-ն զինաթափվում է. վաղը Եվլախում կհանդիպեն Ստեփանակերտի և Բաքվի ներկայացուցիչները
Լեռնային Ղարաբաղում տեղակայված ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարության միջնորդությամբ պայմանավորվածություն է ձեռք բերվել սեպտեմբերի 20-ի ժամը 13:00-ից ռազմական գործողությունների ամբողջական դադարեցման մասին։
Այս մասին հայտարարություն է տարածել Արցախի նախագահի աշխատակազմը, որը հայտնում է նաև, որ ԼՂ և Ադրբեջանի իշխանությունների ներկայացուցիչների միջև հանդիպում է ծրագրված սեպտեմբերի 21-ին Եվլախում։
«Ադրբեջանի բարձրացրած հարցերը վերաինտեգրման, Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքների և անվտանգության ապահովման, ինչպես նաև բնակչության կենսական ապահովման մասին՝ Ադրբեջանի Սահմանադրության շրջանակներում, կքննարկվեն տեղի հայ բնակչության և Ադրբեջանի կենտրոնական իշխանությունների ներկայացուցիչների հանդիպմանը, որը տեղի կունենա Եվլախ քաղաքում վաղը», - հայտնել է Արցախի տեղեկատվական շտաբը:
Добавить комментарий