Ադրբեջանի ցեղասպան ծրագիրը դեռ շարունակվում է
Թշնամի պետության ղեկավարը դիմել է իր ժողովրդին.
- Մեր տարածաշրջանում նոր իրավիճակի ի հայտ գալն անխուսափելի է... Հեռու չէ այն օրը, երբ Ադրբեջանն ու Հայաստանը կկարգավորեն իրենց միջև առկա խնդիրները, կստորագրեն «խաղաղության» պայմանագիր, և Հարավային Կովկասի երկրները կսկսեն աշխատել եռակողմ ձևաչափով ապագա համագործակցության վրա:
- Նրանք, ովքեր չեն կարողանում ընդունել մեր «հաջողությունը», երբեք չպետք է մոռանան, որ «երկաթե բռունցքը» տեղում է»։
- Առաջադրված բոլոր խնդիրները կատարվել են ընդամենը 1 օրում:
-
Ոչ ոք չի կարող մեզ հետ խոսել թելադրանքների ու վերջնագրերի լեզվով։
Թշնամի պետության ղեկավարի այս հայտարարությունը ևս մեկ անգամ փաստում է, որ սա նախապես ծրագրված ցեղասպան գործողություն էր։
Ադրբեջանը դեռ շարունակում է բարձրաձայնել «խաղաղության» մասին, մինչդեռ խաղաղության անվան ներքո իրականացրեց ոչ այլ ինչ, քան ցեղասպանություն: Խաղաղության հետ մեկտեղ խոսում է երկաթե բռունցքի մասին, որը նշանակում է սպառնալիք, ագրեսիա և մշակված ցեղասպան հաջորդ ծրագիրը:
Ոչ միայն Ադրբեջանը, այլև Թուրքիան բացահայտ սպառնում են Հայաստանին և պահանջում այսպես կոչված «միջանցքը»: Թուրքիան բոլոր տարբերակներով փորձեց ասել, որ Ադրբեջանի կողքին է, որովհետև վերջինիս միջոցով կարող է իրագործել իր նպատակները:
Ալիևը հնչեցնում է անիրատեսական պահանջներ «խաղաղության» համար, բայց դրանք ընդամենը Հայաստանը նվաճելու փորձեր են:
Ադրբեջանը դիմեց իր ավանդական՝ ուժի կիրառման սպառնալիքին՝ իրականացնելով ցեղասպանություն։
#Դետքի_հետագծով
Добавить комментарий