Опубликовано detq-editor -
Քննարկվում են բոլոր տարբերակները, որ Իրանը միջուկային զենք չունենա. ԱՄՆ պետքարտուղար

Քննարկվում են բոլոր տարբերակները, որ Իրանը միջուկային զենք չունենա. ԱՄՆ պետքարտուղար

Քննարկվում են բոլոր տարբերակները, որ Իրանը միջուկային զենք չունենա. ԱՄՆ պետքարտուղար

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հայտարարել է, որ Թեհրանը մերժել է միջուկային համաձայնագրին վերադառնալու ներկա առաջարկը։  «Al Arabiya» լրատվական գործակալությանը տված հարցազրույցում Բլինքենն ասել է, որ Վաշինգտոնը դեռևս հավատում է, որ Իրանի միջուկային ծրագրի հարցում ամենաարդյունավետ միջոցը դիվանագիտությունն է:

Ամերիկացի պաշտոնյան շեշտել է, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հաստատել է իր վճռականությունն այն հարցում, որ Իրանը չպետք է միջուկային զենք ունենա:

Նրա խոսքով՝ ներկայումս քննարկվում են բոլոր տարբերակները, որպեսզի Իրանին հնարավորություն չտրվի միջուկային զենք ձեռք բերել:

ԱՄՆ պետքարտուղարը հավելել է, որ Վաշինգտոնի ուշադրության կենտրոնում են գտնվում «փողոց դուրս եկած ցուցարարների հանդեպ Իրանի վարչակարգի կողմից գործադրվող ճնշումները»: Նա ասել է, որ ԱՄՆ-ն աջակցում է ցուցարարներին, սակայն «ռեժիմի փոփոխության» հարցը պետք է որոշի բացառապես Իրանի ժողովուրդը։

Ինչ վերաբերում է ԱՄՆ-Իսրայել զորավարժություններին, ապա ԱՄՆ պետքարտուղարը շեշտել է, որ դրանց հիմնական նպատակը «ագրեսորներին զսպելն է»:

 

Добавить комментарий