Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Ալիևի հետ
Սեպտեմբերի 21-ին հեռախոսազրույց է տեղի ունեցել Վլադիմիր Պուտինի և Իլհամ Ալիևի միջև։
• Ալիևը ներողություն է խնդրել Պուտինից և խոր ցավակցություն հայտնել սեպտեմբերի 20-ին Արցախում ռուս խաղաղապահների ողբերգական մահվան կապակցությամբ:
• Ալիևը պատրաստակամություն է հայտնել ֆինանսական օգնություն ցուցաբերել զոհված ռուս խաղաղապահների ընտանիքներին:
• Արցախում ռուս խաղաղապահների մահվան փաստով մանրակրկիտ հետաքննություն է անցկացվելու:
• Պուտինը և Ալիևը քննարկել են Արցախում իրավիճակի հետագա կայունացմանը և հումանիտար խնդիրների հաղթահարմանն ուղղված առաջնահերթ քայլերը:
• Պուտինը Ալիևի հետ զրույցում ընդգծել է Արցախի հայ բնակչության իրավունքների և անվտանգության ապահովման կարևորությունը:
• Պուտինը և Ալիևը նշել են Արցախում ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ ռուս խաղաղապահների աջակցությամբ ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման կարևորությունը:
• Պուտինն ու Ալիևը պայմանավորվել են ակտիվացնել բանակցային գործընթացը, այդ թվում՝ Բաքվի և Երևանի միջև խաղաղության պայմանագրի նախապատրաստման շուրջ:
• Ալիևը Պուտինի հետ զրույցում հաստատել է ռուս խաղաղապահների հետ համագործակցելու պատրաստակամությունը՝ ապահովելու Արցախի հայ բնակչության իրավունքները:
Добавить комментарий