Իրանը պատրաստ է նպաստել Հարավային Կովկասում խաղաղության և կայունության հաստատմանը. Ռայիսի
Իրանը պատրաստ է օգտագործել իր բոլոր հնարավորությունները տարածաշրջանում կայուն խաղաղության և կայունության հաստատման համար: ՀՀ Անկախության օրվա առթիվ ՀՀ նախագահին և վարչապետին ուղղված շնորհավորական ուղերձում այս մասին ասել է Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին։ Տեղեկությունը հայտնում է իրանական IRNA գործակալությունը։
«Հարևանության քաղաքականության շրջանակում Իրանը ձգտում է նպաստել Հարավային Կովկասի անվտանգությանը, մերձեցմանն ու բարգավաճմանը և պատրաստ է օգտագործել իր բոլոր հնարավորություններն այս տարածաշրջանում կայուն խաղաղության և կայունության հաստատման համար»,- գրել է Ռայիսին վարչապետ Նիկոլ Փաշինյանին հղած ուղերձում:
Добавить комментарий